Մոսկվայի դատարանի որոշմամբ՝ «Բաշնեֆտ» նավթարդյունաբերող ընկերությունում միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովի մասնաբաժինը՝ «Սիստեմա» ընկերությունը, կպետականացվի։ Նա սեպտեմբերին ձերբակալվել էր «Բաշնեֆտ»-ին վերաբերող գործարքների միջոցով փողի լվացում կատարելու մեղադրանքով, ձերբակալությունից հետո քաղաքական-տնտեսական շրջանակներում տարածվել են տեղեկություններ, որոնց համաձայն, «Սիստեմա»-ի արժեթղթերը կյուրացնի Ռուսաստանի ամենախոշոր նավթարդյունահանող ընկերությունը` «Ռոսնեֆտ»-ը։